Վաճառողը պարտավոր է՝ 3.1 Վաճառել միմիայն թարմ ապրանք 3.2 Ապրանքի նկարագրությունը գրել միմիայն գրական հայերենով 3.3 Ապրանքի վերջանալու դեպքում տվյալ ապրանքի համապատասխան բաժնում նշել <<Առկա չէ>> կամ պատվերի գրանցման պահից 30 րոպեյի ընթացքում տեղեկացնել ապրանքի առկա չլինելու մասին 3.4 Պատվեր ստանալուց հետո մինչև հաջորդ օրը՝ ժամը առավոտյան 10։00-ն, ապրանքը պատրաստել առաքման 3.5 Խնդիրներ առաջանալու դեպքում անմիջապես տեղեկացնել կայքի ադմինիստրացիային 3.6 Վաճառողի կոնտակտային տվյալները լրացնել ճիշտ, կոնտակտային տվյալների փոփոխության դեպքում կատարել համապատասխան փոփոխությունները իր անձնական էջում կամ անմիջապես տեղեկացնել կայքի ադմինիստրացիային 3.7 Պահպանել առողջ մրցակցության պայմանները 3.8 Հին կամ նկարագրությանը չհամապատասխանող ապրանք վաճառելու դեպքում կատարել ապրանքի փոխանակում դրա մասին տեղեկանալուց 1 ժամվա ընթացքում 3.9 Ծանոթանալ կայքում առկա այլ պայմաններին և դրույթներին, և հետևել դրանց
Վաճառողին խորհուրդ է տրվում՝ 4.1 Ապրանքը վաճառել շուկայականից ցածր գնով 4.2 Ժամանակ առ ժամանակ որոշակի ապրանքների համար տրամադրել զեղչեր
Տույժեր՝ 5.1 Փոփոխման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հավելյալ առաքման գումարը վճարել սեփական միջոցներով 5.2 Փոփոխված ապրանքի հետ միասին հաճախորդին անվճար ուղարկել հավելյալ ապրանք (ապրանքի տեսակը և քանակը սեփական հայեցողությամբ)որպես անհարմարավետություն պատճառելու փոխհատուցում
Նշված պայմանները երեքից ավել անգամ խախտման դեպքում վաճառողը կհեռացվի կայքից և կկրի պարտավորություն վճարել կայքի ադմինիստրացիային դրամական տույժ 50 000 (հիսուն հազար) դրամի չափով Կայքի պայմաններին և դրույթներին ցանոթ չլինելը չի ազատում պատասխանատվությունից!